Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում հայտարարվել է ահաբեկչության սպառնալիքի բարձր մակարդակ. տեղեկացնում է CNN-ը՝ հղում կատարելով երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին: CNN-ի զրուցակցի խոսքերով՝ Պակիստանի հատուկ ծառայությունները տեղեկություն են ստացել ահաբեկիչների կողմից սպասվող հարձակումների մասին:

Իսլամաբադում հայտարարված տագնապի պատճառով ոտքի են հանվել բանակի և ոստիկանության ստորաբաժանումները: Քաղաքի վրա պտտվում են ռազմական ուղղաթիռներ, իսկ քաղաքը շրջապատող լեռնային զանգվածները հսկում են ռազմա-դեսանտային և ծովային ուժերը: Հատկապես հսկողության տակ են վերցվել նախարարությունները, պետական հաստատությունները և Իսլամաբադում գտնվող ռազմական օբյեկտները: