Երկուշաբթի օրը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի Ազգային գրադարանում բռնկված հրդեհը վնասել է բացառիկ գրքերի և ձեռագրերի խոշորագույն շտեմարան հանդիսացող այդ շինության տանիքը. գրում է AFP-ն:

Հրդեհը բռնկվել է տանիքի այն հատվածում, որտեղ իրականացվում էին հակահրդեհային ասբեստային սալիկների հեռացման աշխատանքները:

Հրդեհից վնասվել է շինության 100 քառ./մետր տարածք: Նշենք, որ գրադարանը 17-րդ դարի ճարտարապետական համալիր շինության մի մասն է հանդիսանում:

Հրդեհի պատճառները պարզվում են: