Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը նշանակվել է Սուրբ Սարգիս եկեղեցում հոգևոր ծառայության, ազատվելով Սուրբ Երրորդություն եկեղեցում հոգևոր ծառայությունից:

Ծնվել է 1954 թ. Երևանում: 1971-74 թվականներին սովորել է Երևանի շինարարական տեխնիկումում: 1974-76 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում: 1976-80 թթ. սովորել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: 1979 թ. դեկտեմբերին ձեռնադրվել է սարկավագ, 1980 թ.' ամուսնացյալ քահանա և նշանակվել Սբ. Գեղարդի վանքում' որպես հոգևոր հովիվ: 2005թ. տեղափոխվել է Արարատյան Հայրապետական Թեմ և ծառայել Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցում: 1981թ. ստացել է լանջախաչ, 2000 թ.' ծաղկյա փիլոն կրելու իրավունք: 2005 թ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կոնդակով արժանացել է ավագ քահանայության պատվի: Ամուսնացած է, ունի 3 զավակ: