Օգոստոսի 5-ին' ժամը 20:10-ին, ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում' հանրային 2-րդ լողափ մոտ, նավակը, որում մարդիկ կան, ուժեղ քամու հետևանքով հայտնվել է լճի խորքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ջրափրկարար-ջրասուզակները:

Ժամը 20:30-ին ջրափրկարար-ջրասուզակները հանրային լողափին են մոտեցրել լճի խորքում հայտնված նավակը, որի մեջ եղել են Ա. Կ.-ը (20 տ.) և Ն. Հ.-ը (21 տ.):