Օգոստոսի 6-ին, ժամը 00.03-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Արթիկ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Թալին-Հացաշեն ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «ՎԱԶ 2101» մակնիշի 33 UP 375 պետհամարանիշով ավտոմեքենան խափանվել է և դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: