Օգոստոսի 6-ին՝ ժամը 03.49-ին, տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մրզի Սպիտակ քաղաքի Գր. Լուսավորչի փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում կայանված ավտոմեքենայում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.16-ին, մարվել՝ 04.35-ին: Ամբողջությամբ այրվել է Հ. Մ.-ին պատկանող «Գազ 3102» մակնիշի 26 ՏՕ 126 պետհամարանիշով ավտոմեքենայի բեռնախցիկը և մասամբ սրահը: