«Ոստիկանության տարածած հայտարարության մեջ միակ ճիշտ բանն այն է, որ ես հրաժարվել եմ ներկայանալ ոստիկանություն»,- Aravot.am-ին վստահեցրել է Գորիսի՝ 1992-1994 թթ. քաղաքապետ Սամվել Հարությունյանը։

«Ես սպասում եմ, որ ժամ առաջ, րոպե առաջ քրեական գործ հարուցվի և կալանավորվի Սուրիկ Խաչատրյանը, և նաև կալանավորվեն այդ ոճրախմբի մի շարք առանցքային դեմքեր, և ես կներկայանամ ոստիկանություն, ինձնից կախված առավելագույնը կանեմ։ Իմ անվտանգության հետ կապված ինչ-որ փոքրիկ զրույցի համար երբեք չեմ ներկայան ոստիկանություն»,- ասել է Ս.Հարությունյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Փաստինֆո»-ին հայտնել էր, որ ՀՀ ոստիկանությունը Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանին հրավիրել է ոստիկանություն՝ մամուլում նրա արած հայտարարությունների հետ կապված, սակայն նա հրաժարվել է ներկայանալ:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ» օրաթերթի' 07.08.2013թ. համարում: