«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախօրեին Տավուշի մարզի Այգեպար գյուղի մարտական հենակետում հակառակորդի արձակած գնդակից ձախ ազդրի միջանցիկ վիրավորում է ստացել զինծառայող Արմենակ Այվազյանը։ Վերջինս մեքենայով փորձել է հեռանալ վտանգավոր գոտուց, սակայն հակառակորդը կրակ է բացել մեքենայի դիմապակու ուղղությամբ, ինչի հետեւանքով Այվազյանը ստացել է աջ դաստակի հատվածում երկրորդ վիրավորումը։ Ա.Այվազյանը ներկայումս գտնվում է բժիշկների հսկողության ներքո։ Մանրամասները կարող եք կարդալ «Ժամանակ» օրաթերթի' 07.08.2013թ. համարում: