Galatv.am. 6 մարդ մահացել և 25-ը վիրավորվել են Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած վթարի հետևանքով: Ավտոբուսը առայժմ անհայտ պատճառներով կորցրել է կառավարումը երկաթուղային կամրջի վրա և կոտրելով կամուրջի արգելքները' ընկել է երկաթուղու վրա: Մեծ բարձրությունից ցած ընկնելու հետևանքով ավտոբուսը դեֆորմացվել է:

Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: Վիրավորներից շատերը, ովքեր տեղափոխվել են քաղաքի տարբեր հիվանդանոցներ, գտնվում են բավականին ծանր վիճակում, այդ իսկ պատճառով վթարի զոհերի թիվը կարող է աճել:

Հասմիկ Մանուկյան

itar-tass.com