Այսօր՝ օգոստոսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 44-ամյա Հարություն Առաքելյանը Գյումրի-Երևան ավտոճանապարհի 86-րդ կմ հատվածում՝ Լանճիկ գյուղի ճանապարհին, դեպի Երևան ընթանալիս, իր կողմից վարած ГАЗ 5312 մակնիշի 054 ԼՕ 67 համարանիշի բեռնատար ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի «ռուլավոյ ձող»-ի խափանումը, և եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, հնարավոր էր՝ վթարը ողբերգական ավարտ ունենար:

Նշված ավտոմեքենան էլ հաշվառված է Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում գործող «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի հաշվեկշռում: Բեռնատարը բարձված է եղել կաթով, որն ամբողջովին թափվել է:

Մանրամասները' այստեղ: