Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը տեղին չի համարում հարցը, որ կարևոր փուլում փաստաբան Ռուբեն Մարգարյանը, ում վարձել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը՝ Պոդոլսկում տեղի ունեցած վթարի համար մեղադրվող ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի շահերը ներկայացնելու համար, մեկամսյա արձակուրդ է մեկնել։

«Ասում եք կարևոր փուլում, ինչի՞ց վերցրեցիք, որ կարևոր փուլ է, ո՞վ է որոշում՝ կարևոր փուլ է, հարկավոր է նախ զրուցել փաստաբանի հետ, կարող է՝ նշանակված է փորձաքննություն, որը իրականացվում է մեկ ամիս, և նա հաշվի առնելով դա՝ բացակայել է»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի նախագահը՝ նշելով, որ փաստաբանների արձակուրդները միշտ խախտվում են։

«Որովհետև մենք մի գործ չի, որ ունենում ենք վարույթում, ունենում ենք 10-ից ավելի գործեր»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե նման հնչեղությամբ գործի դեպքո՞ւմ էլ դա նորմալ երևույթ է, Փաստաբանների պալատի նախագահը կրկին հակադարձեց. «Իսկ ո՞վ է ասում, որ այս գործը տարբերվում է մյուսներից, ավելին, սա ամենապրիմիտիվ, բացարձակ ոչ կարևոր գործ է, ուղղակի մենք ենք չափազանցրել՝ ելնելով այն հանգամանքից, որ լկտի մի քանի ռուսներ այդ մարդուն հագցրել են կանացի խալաթ, այդ բարբարոսությունն են արել, մնացած հարցերում այդ գործն ամենատարրական, անզգույշ հանցագործությունն է։ Պրիմիտիվ ավտովթար է, մի քանի մարդ է վիրավորվել, մի քանի մարդ' զոհվել, քննությունը մեծ բան չի ներկայացնում»,- նշեց նա։

Մանրամասներն՝ այստեղ