Այսօր' օգոստոսի 8-ին, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցներ Ավետիք Քալաշյանն ու Վրույր Գաբրիելյանը Խանջյան փողոցում ծառայություն կատարելու ժամանակ նկատում են «ԲՄՎ 745» մակնիշի առանց համարանիշների ավտոմեքենան, որի վարորդը երթեւեկության կանոնները խախտելով' բարձրանում էր դեպի Հերացի փողոց:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ՃՈ աշխատակիցները «կանգ առ» ազդանշան են տալիս, որպեսզի խախտում կարատած «ԲՄՎ»-ի վարորդը կանգնի, սակայն վերջինս դիմում է փախուստի, ու «գայի» տղաները սկսում են հետապնդել նրան: Հերացի փողոցի վերջնամասում ճանապարհային ոստիկաններին հաջողվում է կասեցնել իրեն «Շումախերի» տեղը դրած վարորդին, ինչից հետո ավտոմեքենան տեղափոխվում է «գայի պլադկա»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարզվում է' մեքենան վարում է Երեւան քաղաքի բնակիչ Վաչիկ Գրիգորյանը, ով գտնվելով ոչ սթափ վիճակում, մեկ ներկայանում էր, որ աշխատում է Կոտայքի մարզում' դատախազ, հետո' բնապահպանության նախարարության Երեւանի բաժնի պետ: Այնուամենայնիվ, ճանապարհային ոստիկանները, տեղի չտալով «դատախազ»-«բնապահպան» երիտասարդի խոսքերին, նրան վարչական պատասխանատվության ենթարկեցին:

Մանրամասներն՝ shamshyan.com-ում