Օգոստոսի 8-ին, ժամը 17.22-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի «Կոտավար» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում «Մոսկվիչ ԻԺ-2715» մակնիշի 20 ՕՕ 158 պետհամարանիշով ավտոմեքենայի ( վարորդ Ռ.Մ.) բեռնախցիկում պայթել է հեղուկ գազի բալոն (50 կգ):

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Մինչ օպերատիվ խմբի կանչի վայր հասնելը՝ Ռ.Մ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիրի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են ծանր:

Մեկ մարտական հաշվարկ իրականացրել է հերթապահություն:

Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: