Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Mediamall.am-ը, այսօր Վերաքննիչ դատարանում շարունակվում է ՀԱԿ ակտիվիստների գործի քննությունը:

Վերաքննիչ դատարանում ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը մեջնորդել է փոխել իր խափանման միջոցը: Դատարանը՝ նախագահությամբ Եվա Դարբինյանի, հեռացել է խորհրդակցության սենյակ՝ որոշում կայացնելու:

Որոշումը կհրապարակվի մեկ ժամից:

Նախորդ դատական նիստին Տիգրան Առաքելյանի շահերի պաշտպան Մուշեղ Շուշանյանը նմանատիպ միջնորդություն էր ներկայացրել, որը սակայն մերժվել էր:

Նշենք նաև, որ դավատարությանը զուգընթաց դատարանի շենքի առջև իրականացվում է բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների։

Հիշեցնենք նաև, որ 2011-ի օգոստոսի 9-ին բախում տեղի ունեցավ ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների և ոստիկանների միջև։ Ոստիկանները 7 ակտիվիստի բերման ենթարկեցին ոստիկանության Կենտրոնականի բաժին և քրեական գործ հարուցեցին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ինչպես նաև խուլիգանության մեղադրանքով։ Ակտիվիստների պնդմամբ՝ ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել իրենց։ Հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 6 տարվա ազատազրկման էր դատապարտել Տիգրան Առաքելյանին, 3 տարվա՝ Արտակ Կարապետյանին, և երկուական տարվա՝ Սարգիս Գևորգյանին ու Դավիթ Քիրամիջյանին։

Դեպքից արդեն 2 տարի է անցել, բայց դեռևս Տիգրան Առաքելյանը դեռ բանտում է: