Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է քրեական աշխարհում հեղինակություն համարվող Արտյոմ Առաքելյանը, ով հայտնի է Արտյոմ Լիպեցկի մականունով, գրում է Lenta-ն՝ հղում կատարելով ՌԴ ՆԳՆ-ի պաշտոնական կայքին:

Առաքելյանին ձերբակալել են սահմանային հսկիչ անցակետը հատելիս: Նա Մոսկվա էր ժամանել Անթալիայից: Ոստիկանությունը տեղեկացնում է, որ Առաքելյանը մեղադրվում է մեկ այլ քրեական հեղինակության՝ Սաշա Աբասովի սպանության մեջ: Թե երբ է տեղի ունեցել սպանությունը, չի հստակեցվում:

Արտյոմ Առաքելյանը միջազգային հետախուզման մեջ էր 2013թ հուլիսից: