«Հայէլեկտրամեքենա» ընկերության աշխատակիցները շուրջ 1 տարի է' աշխատավարձ չեն ստացել: Ինչպես տեղեկացավ Mediamall.am-ը, աշխատակիցներից ոմանք դատարան են դիմել՝ պահանջելով իրենց աշխատավարձերը: Բայց հետ եկած պատասխանն աշխատակիցների համար մտահոգիչ է.

«Աշխատակիցների ձեռքի տակ միակ փաստաթղթում գրված է, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված որոշման համաձայն հայց է ներկայացվել դատարան պարտապանին սնանկ ճանաչելու համար, և դատարանը ընդունել է վարույթ, ուստի վերոգրյալի հիման վրա' Հարկադիր կատարողը որոշում է կասեցնել «Հայէլեկտրամեքենա» ԲԲԸ-ի վերաբերյալ Շենգավիթ բաժնում հարուցված բոլոր կատարողական վարույթները:

Աշխատակիցները գուցե արտարագղթե՞ն. հե՞շտ է 1 տարի աշխատավարձին սպասել: Դուք կդիմանայի՞ք: