Օգոստոսի 10-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 21:30-ի սահմաններում «Մերսեդես Տ 500» մակնիշի 77 ՏR 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդը նշված ավտոմեքենայով բախվել է ճանապարհի մայթեզրին կայանված «МАЗ» մակնիշի 086 ԼՏ 63 համարանիշի վերամբարձ կռունկին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի վայրում հավաքվածներն իրեն հայտնել են, որ «Մերսեդես»-ի ուղեւորը տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանությունը պարզում է «Մերսեդես»-ի վարորդի, ուղեւորի եւ կայանված «МАЗ» մակնիշի ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը:

Մանրամասները՝ այստեղ: