Օգոստոսի 11-ին, ժամը 22.36-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 12 կմ-ում բախվել են' 1985թ. ծնված Ա. Յ.-ի վարած «Լենդ Կրաուզեր» մակնիշի 80LU900 պետհամարանիշի և Մ.Մ.-ի վարած «ՎԱԶ 24» մակնիշի 26АМ381 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վարորդները, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, տեղափոխվել են Մասիս քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: