Նորվեգիայի վարչապետ Յենս Ստոլտենբերգն Օսլոյում մեկ օր անցկացրել է որպես տաքսու վարորդ, որպեսզի շփվի ընտրողների հետ և իմանա, թե ինչ է պետք քաղաքացիներին:

Չնայած Ստոլտենբերգը կրել է մուգ ակնոցներ և տաքսու վարորդի համազգեստ, միևնույն է ուղևորները նշել են, որ վարորդը հիշեցնում է վարչապետին:

Այդ ամենը տեսագրվել է, իսկ դրանից պատրաստվել է ֆիլմ, որը վարչապետը տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում: