Թուրք-բուլղարական սահմանի վրա առգրավվել է 717 կգ հերոին։ Այս մասին հաղորդում է Haberciniz-ը՝ նշելով, որ դա Թուրքիայի պատմության մեջ հայտնաբերված ամենամեծ խմբաքանակն է։ Պարբերականի տվյալներով, թմրամիջոցը հայտնաբերվել է Բոսնիայից ժամանած բեռնատար ավտոմեքենայի մեջ, որի վարորդը եղել է խորվաթ։Բեռնատարը տեղափոխում էր լվացքի մեքենաներ, որոնց մեջ էլ թաքցված է եղել հերոին։