Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կքննվի զինծառայողի կողմից սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու վերաբերյալ սուտ մատնության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Նախաքննական մարմինը Ստեփանավանի բնակիչ, 19-ամյա Միրզոյանին մեղադրանք է առաջադրել 2012թ.հոկտեմբերի 19-ին Հադրութի ՌՈ բաժանմունքի Մեխակավանի ՌՈ հենակետում կեղծ հայտարարություն տալու համար, թե16 տարեկան հասակում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ' ներկայումս ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող Հայրապետյանը բռնություն գործադրելու սպառնալիքով, իր կամքին հակառակ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր նկատմամբ: Միրզոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 333 - րդ հոդվածի 2 մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը: Ի դեպ հոդվածը նախատեսում է պատիժ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: