Ղազախստանի Ալմա-Աթա քաղաքում՝ Հանրապետության պալատի ճակատային մասում տեղակայված էկրանի վրա էրոտիկ բնույթի տեսահոլովակ է ցուցադրվել: Համապատասխան հոլովակն արդեն տեղ է գտել YouTube–ում:

Տեսահոլովակի որակը թույլ չի տալիս հստակ տեսնել, թե ինչ է կատարվում էկրանին, սակայն հոլովակում հստակ երևում է White Ghetto Films պոռնոարտադրող ընկերության լոգոտիպը:

Այս պահին պարզվում է, թե ինչպես կարող էր հոլովակը հայտնվել Ալմա–Աթայի՝ Հանրապետության պալատի էկրանին:

«Նախնական վարկածը հաքերային հարձակումն է»,- ասել է հաստատության փոխտնօրեն Սերգեյ Իվանովը։ «Մեղավորները որոնվում են: Սա սկզբունքի հարց է: Նրանք անպայման կկրեն իրենց պատիժը»,– մեջբերում է նրա խոսքերը Lenta.ru-ն: