«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հայտարարել է, որ ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնում Ադրբեջանի հետ երկխոսություն սկսել՝ ջրային ռեսուրսների համատեղ կառավարման շուրջ՝ ընդգծելով, որ խոսքը Սարսանգի ջրամբարի և Թարթառ գետից տարբեր ուղղություններով հոսող ջրերի մասին է:

Փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Սարսանգի ջրամբարի հնարավորություններն ավելի մեծ են, քան մենք օգտագործում ենք, և խորհրդային տարիներին կառուցված ջրանցքները ճիշտ օգտագործելու դեպքում դրանից կօգտվեն և՛ հայկական կողմը, և՛ ադրբեջանական կողմը»:

Եթե Ադրբեջանը չարձագանքի համագործակցության կոչին, Լեռնային Ղարաբաղի կառավարությունը ստիպված է լինելու խոշոր ներդրումներ անել' հզոր պոմպակայանների միջոցով Ղարաբաղի սահմանամերձ գոտիներում գտնվող ջրային ռեսուրսները միայն սեփական տարածքներ մղելու համար:

Արթուր Աղաբեկյանի հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Լուսանկարը՝ Azatutyun.am-ի