Մեծ Բրիտանիայում շներն ու կատուները կերել են իրենց տիրոջ մարմինը: 56-ամյա կինը ամուսնալուծությունից հետո ապրել է միայնակ, նրա միակ ուրախությունը դարձել են իր իսկ ընտանի կենդանիները, որոնք էլ իր մահից հետո սնվել են նրա մսով:

Ինչպես պարզվել է, Րինգվուդ Ջենետ Վիլը մի քանի ամիս մահացած է եղել, սակայն նրա մասին, ոչ ոք չի անհանգստացել: Հարևանների ահազանգի հիման վրա փրկարարները խոհանոցում հայտնաբերել են կնոջ բզկտված մարմինը:

vesti.ru-ի փոխանցմամբ՝ մահացած կնոջ մարմնի որոշ մասեր ընդհանրապես բացակայել են:

Մահացած կնոջ հարևաններից մեկը պատմել է, որ կինը ունեցել է 3 կատու և 2 շուն: