Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան՝ մասնակցելու թյուրքալեզու պետությունների համագործակցության 3-րդ գագաթնաժողովին, գրում է Trend-ը:

Գաբալայի միջազգային օդանավակայանում Թուրքիայի նախագահ Գյուլին դիմավորել է Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Շահին Մուստաֆաևը և մի շարք այլ պաշտոնատար անձինք:

Հիշեցնենք, որ այս գագաթնաժովին մասնակցելու են նաև Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները: