Չորեքշաբթի օրը Վրաստան է ժամանելու ռուս հանձնակատարներից բաղկացած մի խումբ, ովքեր տեղում ստուգելու են Վրաստանի գյուղատնտեսական արտադրանքը. գրում էTrend-ը' հղում կատարելով Վրաստանի գյուղատնտեսության նախարար Շալվա Պիպիային:

Նրա խոսքերով' ցածր ռիսկային վրացական գյուղատնտեսական արտադրանքը արդեն դուրս է եկել ռուսական շուկա:

«Մենք արդեն սկսել ենք դափնետերևի, չորամրգի, ընկույզի և այլ մթերքերի արտահանումը: Ինչ վերաբերում է շուտ փչացող մթերքներին, ապա դրա ստուգման հարցերով զբաղվելու է հատուկ հանձնակատարների խումբը, որից հետո որոշում կկայացվի, կարծում եմ' դրական որոշում, քանի որ մենք բավարարում ենք ռուսական շուկայի պահանջները»,-ասել է նախարարը: