Եգիպտոսի կառավարությունը օգոստոսի 15-ին նոր տեղեկություններ է հաղորդել երկրում անկարգությունների արդյունքում զոհերի քանակի վերաբերյալ. գրում է Agence France-Presse-ը:

Համաձայն առողջապահության նախարարության կողմից տարածված տեղեկությունների' Եգիպտոսում անկարգություններին զոհ է գնացել 464 մարդ, որոնց թվում' 43 ոստիկանության աշխատակից և 421 քաղաքացիական անձ: Նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցները հաղորդում են 2-3 հազար զոհերի մասին: