Slaq.am - Օգոստոսի 17-ին Արագածոտնի մարզում մեծ հանդիսությամբ Սուրբ Խաչի վրա տեղադրվեց 1713-րդ խաչը՝ հաջորդաբար խորհրդանշելով, Հայաստանում քրիստոնեության ընդունման տարիքը: Ինչպես միջոցառման վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ 1713-րդ խաչի տեղադրման համար ժամանել էր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդը: Իսկ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ՝ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ով հենց ինքն էլ հեղինակել է Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանը, լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ յուրաքանչյուր տարի խաչի օծության օրը արժեվորվելու է մեր քրիստոնյա Հայաստանի տարիքը, գրում է shamshyan.com-ը:

Գլխավոր դատախազը վստահաբար նշում էր, որ այս սովորույթը, որի մեջ միաձուլված են և հոգեվոր, և աշխարհիկ իմաստները, տարիներով կշարունակվի և այն մեր ժողովրդի համար կդառնա ուխտատեղի: Միջոցառմանը ժամանել էին գրեթե բոլոր մարզերից, ինչպես նաև Սփյուռքի մեր հայրենակիցներն ու արտասահմանցի հյուրեր: Գ. Շամշյանը հայտնում է, որ 1713-րդ խաչի խաչքավորն է ՀՀ ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, ում ընտրել է հոգեվոր խորհուրդն ու «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան