Գերմանացի զբոսաշրջիկ, 20-ամյա աղջկա հանգիստը Հավայան կղզիներում ավարտվել է դժբախտությամբ. Սերֆինգով զբաղվելիս նրա վրա է հարձակվել շնաձուկը: Դեպքը տեղի է ունեցել Մաուի կղզու լողափում՝ ափից 50 մետր հեռավորության վրա, որի հետեւանքով ալջիկը զրկվել է ձեռքից: НТВ-ի տեղեկացմամբ՝ ներկայումս նա գտնվում է հիվանդանոցում' ծայրահեղ ծանր վիճակում: Լողափը, որտեղ տեղի է ունցել դեպքը, փակվել է:

Նշվում է, որ վերջին օրերի ընթացքում սա արդեն երկրորդ դեպքն է, որ նշված տարածքում շնաձուկը հարձակվում է մարդկանց վրա: Հիշեցնենք, որ նմանօրինակ մի միջադեպ էլ գրանցվել էր Բրազիլիայի Ռեսեֆի քաղաքում գտնվող լողափում. Այնտեղ շնաձուկը հարձակվել էր 18-ամյա աղջկա վրա եւ պոկել ոտքը: