Օգոստոսի 18-ին, ժամը 18.33-ին «ՍՊԾ» պատասխանատու հերթապահը հաղորդեց, որ տեղական ժամանա­կով ժամը 18.14-ին Իրան-Հայաստան սահմանային գոտում՝ Մեղրի քաղաքից 12 կմ դեպի հարավ, տեղի է ունեցել 2.8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գո­տում կազմել է 4 բալ, հիպոկեն­տրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 38.820 և արևելյան երկայնու­թյան 46.200:

Երկրաշարժին նախորդել է 2.4 մագնիտուդով նախացնցում:

Երկրաշարժը զգացվել է Ագարակ և Մեղրի քաղաքներում՝ 3-4 բալ ուժգնությամբ: