2013թ. հուլիսի 16-ին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահող դատավոր` Ս. Հովսեփյանը, քննության առնելով քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Մատաղիսի գործով արդարացված Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի և Ռազմիկ Սարգսյանի՝ ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի` պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման, հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու և հայցվորների անմեղության կանխավարկածի իրավունքի խախտման փաստը ճանաչելու պահանջների վերաբերյալ հայցադիմումը, ամբողջությամբ մերժել է: Գրում է Galatv.am-ը:

Հայցադիմումի պահանջի հիմքում ընկած էր այն հանգամանքը, որ 2012 թ-ի դեկտեմբերի 18-ին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նախագահող դատավոր Հարություն Մովսեսյանի՝ երկու հայ զինվորներին սպանելու քրեական գործի կայացված դատավճռով Արայիկ Զալյանին, Մուսա Սերոբյանին և Ռազմիկ Սարգսյանին ճանաչել է անմեղ և արդարացրել, որից հետո 2012 թ. դեկտեմբերի 18-ին www.aravot.am և www.lragir.am էլեկտրոնային էջերում հրապարակվել են «Ջհանգիրյանը մեղքի զգացում բացարձակ չունի` Մատաղիսի գործով. «Մեղքը դուք ունեցեք, որ մարդասպանները դրսում են» և «Ջհանգիրյանը չի փոխել իր կարծիքը Մատաղիսի գործով» վերնագրերով Գագիկ Ջհանգիրյանի կողմից տրված հարցազրույցները: Հայցվոր կողմի ընկալմամբ՝ «մարդասպաններ» արտահայտությունը վերաբերում է երեք տղաներին:

Սակայն դատարանը 2013 թվականի հուլիսի 16-ի դատավճռով մերժել է տղաների քաղաքացիական հայցն ընդդեմ Ջհանգիրյանի, որի հիմքում եղել են հետևյալ հանգամանքները.

Դատարանը գտել է, որ Գագիկ Ջհանգիրյանն իր կողմից արված հայտարարությունով դիտավորություն չի ունեցել հայցվորներին վիրավորանք հասցնելու և զրպարտելու: Դատարանն արձանագրում է, որ վերջինս, հանդիսանալով հատուկ սուբյեկտ, արտահայտել է կարծիք մի գործի վերաբերյալ, որի նախաքննությունն իրականացվել է իր` զինվորական դատախազի պաշտոնում պաշտոնավարման ժամանակ, նախաքննության նկատմամբ հսկողությունն իրականացրել է նրա ղեկավարած կառույցը, և մեղադրական եզրակացությունը հաստատվել է նրա կողմից:

Շարունակությունը` այստեղ: