ՀԱԿ նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանն օրերս համագործակցության նոր առաջարկ էր արել ընդդիմադիր քաղաքական գործիչներին՝ ստորագրեն մի պայմանագիր, որ իշխանափոխությունից հետո չեն գա պաշտոնների, միայն թե երկիրը փրկեն. «Ես էլ պաշտոն չեմ ուզում: Ես էլ իշխանափոխությունից հետո դա առաջարկում եմ, պատրաստ եմ համագործակցել բոլորի հետ, միայն այս տզրուկներից ազատվենք»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում հարցին՝ ՀԱԿ-ի անդամները պատրա՞ստ են այս առաջարկի շուրջ միավորվել եւ նման պայմանագիր ստորագրել՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը պատասխանեց.

«Ես վստահ եմ, որ Գուրգեն Եղիազարյանի հայտարարության ելակետը շատ ազնիվ է, եւ ինքն անձամբ շատ ազնիվ մոտեցումներ ունի: Դրանով ցուցադրվում է, որ ինքն իսկապես ոչ թե պաշտոնների մասին է մտածում, այլ մտածում է երկիրն այս վիճակից հանելու մասին: Բայց կներեք, սա իմ անձնական մոտեցումն է, ես կարծում եմ, որ մենք, օրինակ՝ ՀԱԿ-ը որպես քաղաքական ուժ, ոչ միայն ցանկություն ունի այս երկիրն այս աղետալի վիճակից հանելու, այլ նաեւ այդ հնարավորությունը եւ համարձակությունն ունի պատասխանատվություն վերցնելու՝ այդ գործի համար:

Գիտեք, ամենակարեւորն իշխանության քաղաքականության մեջ այն է, որ իշխանություն վերցնելը չդառնա ինքնանպատակ:

Մանրամասները` այստեղ: