Օգոստոսի 19-ին՝ ժամը 17:03-ին, տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 16:20-ի սահմաններում Արագածոտնի մարզի Զովասար գյուղի բնակիչ, 1966թ. ծնված Գ.Մ.-ն, դաշտում խոտ հնձելիս, կայծակահարվել է:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայք-էջի փոխանցմամբ՝ նա տեղափոխվել Թալին քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են ծանր. նա գտնվում է անգիտակից վիճակում: