Փաստորեն քամին արեց այն, ինչ բնակիչները փորձում էին անել երկու օր առաջ Կոմիտասի 5 հասցեում. քամին պոկել է շինարարությունը պաշտպանող մետաղյա թիթեղից պատնեշները: Բնությունն էլ է ըմբոստացել կառուցապատողի դեմ: Այդ մասին այսօր Հանրային պրոբլեմներին արագ արձագանքող ֆեյսբուքյան խմբում գրել է օգտատեր Վարդան Հակոբյանը:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Կոմիտասի 5 շենքի տարածքում բնակիչները փորձել են արգելել շինարարական տեխնիկայի մուտքը շինհրապարակ, որպեսզի արգելեն ապօրինի շինարարությունը, սակայն ոստիկանները սկսել են քաշքշել մարդկանց, և շինտեխնիկան մտել է ներս:

Ու թեև քամին պոկել էր մետաղյա թիթեղները, սակայն ԳԱԼԱ-ին տեղեկացրել են, որ շինարարները նորից ամրացրել են այդ թիթեղները:

Լիլիթ Թադևոսյան