Galatv.am - Ի՞նչ է կատարվում եկեղեցու ներսում: Ինչի՞ արդյունք են ներեկեղեցական խնդիրներն ու տարաձայնությունները: Թեմայի շուրջ զրուցել ենք հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հետ:

- Պարոն Կարապետյան, վերջին շրջանում եկեղեցու ներսում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք կարծես թե հարիր չեն հոգևոր կառույցին. դրանում առկա ցանկացած անհամաձայնություն դառնում է բուռն քննարկման և վիճաբանության առարկա: Ո՞րն է, ըստ Ձեզ, դրա պատճառը։

-Հիմա ես հետաքրքրված չեմ, թե այդ կառույցի ներսում ինչ խժդժություններ են կատարվում, իսկապես հետաքրքրված չեմ, որովհետև այդ կառույցը ազգային չեմ համարում: Իսկ եթե մի կառույց ինձ համար ազգային չի, ապա դա ինձ չի հուզում: Ինչ ուզում են, թող անեն, թող իրար գլուխ ուտեն: Դրանով իրենք իրենց ավելի են նվաստացնում և կորցնում ժողովրդի հարգանքը. առանց այն էլ արդեն հարգանք չունեն: Բայց իրենք հոգևոր հովիվ են, չէ՞, չոբան չեն: Իրենց պիտի հովվի պես պահեն, որ մարդկությունն իրենցից սովորելու բան ունենա: Այս իրավիճակում մեր ազգը մեր հոգևոր հովիվներից երբեք էլ սովորելու բան չի ունեցել: Եթե սովորել էլ է ինչ-որ բան, ապա դա եղել է դեպի անդունդ, Դեր Զոր գնալու ճանապարհները, որովհետև նրանք միայն դա են հուշել:

-Առաջ Դուք կարծում էիք, որ եկեղեցին հարկավոր է բուժել:

-Այո՛, բայց ես հիմա արդեն այդպես չեմ կարծում: Այդ կառույցն ի ծնե է հիվանդ, ու ես ժամանակի ընթացքում այն համոզման եմ եկել, որ դա բուժման ենթակա չէ:

-Իսկ ի՞նչ պայքար է այսօր եկեղեցու ներսում՝ աթոռի կռի՞վ, գաղափարական պայքա՞ր:

-Գաղափարական պայքար չի կարող լինել, քանի որ եկեղեցին անգաղափար մարդկանց հավաքական կառույց է: Եթե մի կառույց հանուն ազգի և հանուն հայրենիքի չէ, ապա այդ կառույցը գաղափարազուրկ է: Իսկ այդ կառույցը, դրա բազմահազար սևազգեստ անդամները երբևէ չեն առաջնորդվել այդ գաղափարով: Հետևաբար մնում է աթոռի կռիվը, և դա դարերի պատմություն ունի: Վանահայրերի կռիվները դարեր շարունակ եղել են միայն հանուն շահի: Սա այսօրվա պատմություն չի: Թեմերը գյուղեր էին կորցնում և պայքարում էին, որ մեկը մյուսի գյուղը խլի, որ իր շահույթն ավելի շատ լինի:

Մանրամասները` այստեղ: