168.am - Թուրքական Taraf թերթում հրապարակվել է Հուսեին Օզայի «Հովվից ֆիլմի նման արշավ» խորագրով հոդվածը, որում ասվում է. «Թուրքիայի ու Հայաստանի միջև օրեր առաջ ծագած «հովվային ճգնաժամը» հիշեցնում է ֆիլմի սցենարի: Անկարայում արդեն իսկ ավարտվել է այդ միջադեպի հետաքննումը, ինչից հետո այն արդեն հիշեցնում է ոչ թե ֆիլմի, այլ՝ հեռուստասերիալի սցենար, քանի որ հովիվը «քիչ էր մնացել» երկու երկրներին ներքաշեր պատերազմի մեջ: Հետաքննման համաձայն՝ ճգնաժամը սկսվել է սահմանային գոտիներում հոտերն արածեցնելուց: Հայկական կողմը թուրք չինովնիկներին զգուշացրել է, որ թուրքերին պատկանող հոտերը չհատեն սահմանը և դրանց արածեցնեն իրենց սահմաններում: Թուրք սահմանապահներն էլ անասնապահներին զգուշացրել են, որ նրանք չհատեն Հայաստանի հետ սահմանը: Չնայած բոլոր զգուշացումներին՝ գյուղացիները շարունակել են հոտերն արածեցնելիս հատել Հայաստանի սահմանը: Դրանից ելնելով՝ Հայաստանի սահմանը հսկող սահմանապահներն առգրավել են թուրքերին պատկանող հոտերի մի մասը: Դրանց թվում են հայտնվել նաև սպանված Մուսթաֆա Ուլքերի անասունները: Գյուղացիները թուրք սահմանապահների ու չինովնիկների միջոցով սկսել են հոտերի վերադարձման շուրջ բանակցել հակառակ կողմի սահմանապահների հետ: Բանակցությունները պսակվել են հաջողությամբ, նրանց խոստացել են վերադարձնել իրենց կենդանիներին: Այն բանից հետո, ինչ թուրք գյուղացիները ստացել են իրենց անասունները, բռնկվել է մի նոր ճգնաժամ: Վերադարձված կենդանիների մի մասը տարբեր տեղերից վիրավորված են եղել. ոմանց եղջյուրներն են կոտրված եղել, ոմանց էլ պոչերն են կտրված եղել: Ելնելով դրանից՝ Մուսթաֆա Ուլքերը պլանավորում է վրեժխնդիր լինել հակառակ կողմի սահմանապահներից: Թուրք զինվորի համազգեստ հագած Ուլքերը մի գիշեր անցնում է սահմանը և կրակ է բացում սահմանապահների ուղղությամբ, ինչից հետո փախուստի է դիմում: Առաջին անգամ նրան դա հաջողվում է: Սակայն երկրորդ անգամ հարձակում ձեռնարկելիս նրան նկատում են ջերմային տեսախցիկներով և վիրավորում են գլխի շրջանից: Դրանից հետո նոր պարզվում է Ուլքերի ով լինելը, քանի որ սահմանապահները նախևառաջ կարծել են, թե հարձակվողը թուրք զինվոր է»:
Հայ-թուրքական սահմանին սպանված հովիվը թուրք զինվորի համազգեստով երկու անգամ հարձակվել է սահմանապահների վրա. Taraf
13:40 - 20.Օգոստոս.2013
Առաջարկում ենք նաև
21/08/13 15:23
Թուրք հովիվը երկու անգամ փորձել է հարձակվել Հայաստանի սահմանը պահպանող սահմանապահների վրա
22/08/13 16:02
Հայ-թուրքական սահմանին սպանված թուրք հովվի ընտանիքը դատի է տալիս թուրքական «Taraf» պարբերականին «ապատեղեկատվության» համար
20/08/13 14:10
Հայ-թուրքական սահմանին սպանված սահմանախախտն ավելի վաղ ևս հարձակվել է սահմանապահների վրա. Թարաֆ
03/08/13 12:38
Հայ-թուրքական սահմանին սպանված հովիվը ադրբեջանցի է եղել
03/08/13 10:28
Հայ-թուրքական սահմանին սպանված հովիվը ադրբեջանցի՞ էր
01/08/13 20:40
Հայ-թուրքական սահմանին վիրավորված թուրք հովիվը մահացել է
26/11/18 12:41
Թուրք-իրանական սահմանին թուրքական զորամաս է հրթիռակոծվել
09/10/15 15:48
ԻՊ-ն առևանգված թուրք զինվորի դիմաց պահանջել է թուրքական բանտերից ազատել 200 կալանավորի
02/08/13 14:57
Թուրք հովիվը կրակել էր ռուս սահմանապահների վրա
29/03/13 07:17
«Ազգ». Ծնրադիր վիճակում ուզում է ուրիշներին ծնկի բերել
Ամենադիտված
Լրահոս
09:50
«Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մա...
09:45
Դատավորի մեքենայից հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված և խոշոր չափի գումար․ «դարի կողոպուտի» հետքերով
09:40
Աշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»
09:30
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Փաշինյանի նախկին խորհրդական
09:00
«Զանգեզուրի միջանցքը» կորցնելը, ադրբեջանցի փախստականների վերադարձը իրական են դառնալու. «Հրապարակ» թերթի խմբագիր
08:10
Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»
17:15
Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. Լավրով
11:20
ԻՀՊԿ. Սպահանում բարձր ձայները կապված են հարձակումները հետ մղելու հակաօդային պաշտպանության աշխատանքի հետ
10:06
Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը
08:37
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում