168.am - Օգոստոսի 16-ին մահվան ելքով միջադեպ է տեղի ունեցել Պսկովում։ Ինչպես գրում է Псковская правда-ն, Վելիկոլուկյան շրջանում «ՄՏԿ Արիս» ընկերությանը պատկանող հյուրանոցային համալիրի շինհրապարակում աշխատակիցներից մեկը որոշել է 60 տոննա տարողությամբ ցիստեռնից մազութը քաշել բենզինային պոմպի օգնությամբ։ Աշխատանքի ժամանակ պոմպը ընկել է ցիստեռնի մեջ։ Տղամարդը ցանկացել է այն դուրս հանել և մտել է ցիստեռնի մեջ։ Սակայն ցիստեռնի մեջ հավաքված թունավոր գոլորշիներից նրա ինքնզգացողությունը վատացել է և նա կորցրել է գիտակցությունը։ Նրան օգնության է հասել գործընկերը, այնուհետև ևս երեք հոգի, որոնցից մեկը հասցրել է շտապ օգնություն և ոստիկանություն զանգահարել։ Նրանք բոլորը վատացել և մնացել ցիստեռնի մեջ։ Երբ փրկարարները տեղ են հասել, տղամարդկանցից երկուսին արդեն հանել էին ցիստեռնից՝ վերամբարձ կռունկի օգնությամբ։ Մյուսներին դուրս են բերել փրկարարները՝ հատուկ պաշտպանիչ հանձերձանքի օգնությամբ։ Բոլոր տուժածները եղել են անգիտակից վիճակում։ Նրանցից երկուսը եղել են դեմքով դեպի ներքև. նրանց կյանքը փրկել չի հաջողվել։ Մահացածներից մեկը եղել է ազգությամբ հայ, մյուսը՝ լատիշ։ Մյուս երեք տուժողները նույնպես հայեր են։ Նրանք պայմանագրային հիմունքներով աշխատում էին «ՄՏԿ Արիս» ընկերությունում և պետք է մաքրեին ու մեկուսացնեին 95-տոննանոց 2 ցիստեռնները։