Օգոստոսի 14-ին Եգիպտոսի վարչապետ, ԱԷՄԳ-ի նախկին տնօրեն եւ Նոբելյան խաղաղության մրցանակակիր Մուհամեդ էլ Բարադեին հրաժարական էր տվել՝ նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների ճամբարները բռնությամբ ցրելու անհամաձայնության պատճառով: Նա հայտարարել էր, որ չի կարող պատասխանատու լինել այն վճիռների համար, որոնց հետ համաձայն չէ: Նրա դեմ դատական հայց է ներկայացվել՝երկրի վստահությունը չարաշահելու մեղադրանքով։

Հայցը ներկայացրել է իրավագիտության պրոֆեսոր Սայեդ Ատեեկը: Անշուշտ, իշխանությունների դրդմամբ: Ըստ նրա' հրաժարական տված էլ Բարադեին միջազգային հանրության առաջ Եգիպտոսն աննպաստ տեսանկյունից է ներկայացրել: Պրոֆեսորի կարծիքով' հեռանալու վերաբերյալ էլ Բարադեի որոշումը տպավորություն է ստեղծել, թե իշխանությունները չափից դուրս ուժ են կիրառել ցույցը ցրելու համար:

Եգիպտական այս դրամատիկ դատավարությունը բռնապետական ռեժիմների համար բավական հետաքրքիր նախադեպ է հանդիսանում: Ավելի քան վստահ եմ, որ անհնազանդ իշխանավորներին սանձելու և կառավարությունների փլուզումը կանխելու նպատակով բազմաթիվ բռնատիրական ռեժիմներ արագորեն կսկսեն համապատասխան փոփոխություններ մտցնել իրենց երկրների օրենսդրության մեջ: Նմանատիպ քայլերով բռնապետական ռեժիմները կսպանեն այն վերջին քաղաքական հատիկը, որ դեռևս առկա է իրենց կառավարման ռեժիմներում:

Այ քեզ արաբական գարուն...

Վարուժան Բաբաջանյան