Մոսկվայի հարավ-արևելքում սառնարանում հայտնաբերվել է մահացած աղջնակի դիակ: Սարսափելի գտածոն հայտնաբերել է երիտասարդ չեչենը, ով բնակարան էր վարձել մոսկվաբնակ ընտանիքից:

Քաղաքային ոստիկանությունը փորձում է պարզել սարսափելի պատմության հանգամանքները: 25-ամյա չեչենը, ով բնակարան էր վարձել Մոսկվայի հարավ-արևելքում՝ Վոլգոգրադսկի փողոցում, սառնարանում հայտնաբերել է մահացած 1 տարեկան երեխայի: Երիտասարդը վախեցել է և ոստիկանություն է կանչել:

Ոստիկանությունը պարզել է, որ մինչև վերջերս Չեչնիայից եկած հյուրերի հետ մեկտեղ բնակարանում ապրել են ամուսիններ իրենց 2 աղջիկների հետ: Օգոստոսի 11-ին կինը մահանում է քաղցկեղից և երեխաները մնում են հոր հետ: Պարզվել է նաև, որ մահացած երեխան սառնարանում մնացել է 2 օր, նրա մահվան ճիշտ օրը սահմանել են մասնագետները: Ոստիկանները հետախուզել են բնակարանը և գտել են մահացած երեխայի քրոջը: Կապտուկներով, ջրազուրկ եղած և կոկորդի ցավով երեխային տեղափոխել են հիվանդանոց:

Երեխաները մնացել են 33-ամյա հոր խնամքի տակ, ով նախկինում դատապարտվել է խուլիգանության և ապօրինի զենք պահելու համար: Նա կրկին ձերբակալվել է: Քննիչները փորձում են պարզել, թե արդյոք երեխան սպանվել է, թե մահացել է անխնամք մնալու պատճառով: