«Մարդու իրավունքների ադրբեջանական ակումբն» ու Լեհաստանի «Մարդու իրավունքների հելսինկյան հիմնադրամը» հայտարարել են, որ Ալիեւի՝ իր թեկնածությունը 3-րդ անգամ առաջադրելը հակասում է օրենքի գերակայության սկզբունքին: Ըստ հայտարարության՝ 2009թ սահմանադրական ուղղումը, որի համաձայն միեւնույն մարդը Ադրբեջանի նախագահի պաշտոնում կարող է ընտրվել անսահմանափակ անգամներ՝ խախտում է թափանցիկության սկզբունքը: Բացի այդ, այս ուղղումը խախտում է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան:

Հետաքրքիր հայտարարություն է՝ ՀՀ նախագահի կողմից Իլհամ Ալիևի՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնում նախընտրելի թեկնածու լինելու հայտարարության ֆոնին: Փաստորեն՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունը առավել խոր արմատներ ունի: Հայտարարելով՝ որ իր համար առավել նախընտրելի թեկնածուն Իլհամն է՝ Սերժ Սարգսյանը հավելում է. «Որպես հարևան, հատկապես որպես բանակցային գործընկեր՝ մեզ միանշանակ ձեռնտու է ժողովրդավարական Ադրբեջանը»: Սակայն Ալիևի՝ երրորդ անգամ առաջադրվելը ոչ մի կերպ չի տեղավորվում ժողովրդավարության դասական պատկերացումների մեջ: Հետևաբար Ալիևը նրան պետք է որպես փորձաճագար, թե ինչպես նա կմարսի նախագահության երրորդ ժամկետը: