Shamshyan.com - Հայ-թուրքական սահմանը հատած և ռուս սահմանապահների կրակոցից սպանված թուրք հովվի՝ Մուստաֆա Ուլքերի պատմությունը շարունակվում է: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օրեր առաջ թուրքական «Taraf» թերթը հրապարակել էր «Հովվի հարձակում, որը նման է ֆիլմի» հոդվածը, որտեղ ներկայացվում էր այդ պատմության իսկությունը՝ այն, որ Մուստաֆայի սպանությունը ոչ թե հայկական կողմից թուրք խաղաղ բնակչին սպանելու դեպք է, ինչպես ներկայացնում էին թուրքական լրատվամիջոցները, այլ, որ թուրք հովիվը սպանվել է զինվորական համազգեստով 2 անգամ դիտավորյալ հայկական սահմանը հատելու և սահմանապահների վրա կրակելու հետևանքով: Այսպես. թուրքական «Habervaktim» լրատվական գործակալությունը հակադարձ գործաղություններ է սկսել «Taraf» պարբերականի դեմ՝ հայտարարելով, որ «հոդվածը ապատեղեկատվություն է»: 

Մանրամասները` այստեղ: