Irakan.info. ՀՀԿ-ական կանանցից Նաիրա Նահապետյանը Ֆեյսբուքում հրապարակել է ՀՀԿ կանանց խորհրդի անդամների լուսանկարը կաթողիկոսի հետ, ինչի կապակցությամբ գրում է, թե Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ ԱԺ փոխոսնակ Հերմինե Նաղդալյանին, ՀՀԿ կանանց խորհրդի անդամներին: Նա նաեւ գրել է, թե ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը ներկաների անունից շնորհավորել է Վեհափառին ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

Փաստորեն կաթողիկոսին հատուկ շնորհավորելու են գնացել ՀՀԿ-ական կանայք' միանգամայն անհասկանալի թողնելով այն, թե ինչ կապ ունեն ՀՀԿ-ական կանայք կաթողիկոսի ծննդյան հետ, կամ ինչու հենց կանայք պետք է գնային' շնորհավորելու կաթողիկոսի ծննդյան օրը, կամ եթե ՀՀԿ-ն հատուկ ուզում էր հարգանքի ժեստ անել կաթողիկոսին, ինչու է միայն կանանց ուղարկել:

Ինչպես ասում են' «նոնսենս», հատկապես, եթե հաշվի առնենք, որ կաթողիկոսն այն մարդը չպետք է լինի, ում ինքնասիրությունը հատուկ պիտի շոյվի կանանց' իրեն շնորհավորելու փաստից: Պարզ է, որ սա կանանց նախաձեռնությունը չի եղել, նրանց ասել են' գնացեք, նրանք էլ գնացել են, ի՞նչ կա անհասկանալի, բայց որ այս կարգի կփորձեն կաթողիկոսի ծնունդը շնորհավորել, նույնիսկ մարդու ծիծաղ է գալիս: Մի ասող լինի ՀՀԿ-ականներին' լավ եք անում, շնորհավորում եք, բայց ինչո՞ւ եք հենց կանանց ուղարկում, կամ արդյոք արժե՞ կաթողիկոսի ծնդդյան օրվան այսքան շուք հաղորդել: Ինչ-որ բան այն չէ, հարգելի ՀՀԿ-ականներ…