ալեպի ռեստորաններից մեկում հինգշաբթի տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տասը մարդ է զոհվել, հաղորդում է ռուսական РИА Новости –ն' վկայակոչելով «Սինհուա» գործակալությանը: Հաղորդվում է, որ Kabo Grillo կոչվող ռեստորանում պայթուցիկը գործի է դրել մահապարտ ահաբեկիչը: Գրում է 168.am-ը:

Զոհերի թվում է նաեւ «Ալ Իքբարիա» հեռուստաընկերության թղթակիցը: Ավելի քան 20 մարդ վիրավորվել է: Նշվում է, որ պայթյունի ժամանակ ռեստորանում տեղի դպրոցի կողմից ավարտական երեկո էր կազմակերպվել: