Տոկիոյի երիտասարդ բնակչուհին այնքան չի ցանկացել աշխատանքի գնալ, որ պարաններով ու գոտիներով կապել է իրեն սեփական տանը։ Այս մասին տեղեկացնում է Agence France-Presse–ը։

Նրան կապկպված, առանց գիտակցության, բայց չվնասված վիճակում հայտանաբերել է տան տերը և ոստիկանություն ու շտապօգնություն է կանչել, մտածելով, որ կնոջ վրա հարձակվել են։ Կնոջ հետ զրուցելուց հետո պարզ է դարձել, որ նա ինքն է իրեն կապկպել, որ աշխատավայրում իրեն ազատ օրեր տան։ Ոստիկանությունը որոշել է պատասխանատվության չենթարկել նրան։ Թե ինչ արձագանք է եղել ճապոնուհու աշխատավայրում՝ հայտնի չէ։