Այսօր՝ օգոստոսի 23-ին զինված և դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում անհայտ անձը՝ դիմակավորված ու ատրճանակի սպառնալիքի տակ, մուտք է գործել Երևան-Սևան ավտոճանապարհի «ՊԻԿՆԻԿ» սրճարանի հարևանությամբ գտնվող 51-ամյա Նիկոլայ Շուշանյանին պատկանող վագոն-տնակ, և այնտեղից հափշտակել 500 հազար ՀՀ դրամ, ոսկյա մատանի, և կանացի ականջօղեր:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը` Ն. Շուշանյանը զբաղվում է գունավոր մետաղների ընդունմամբ և վաճառքով, իսկ ֆոտոլրագրողի հետ զրույցում Ն. Շուշանյանի կինը՝ Արմինե Հայրապետյանը պատմել է . «գիշերը, ուշ էր, դիմակավորված ու ատրճանակով զինված մտավ տուն: Ես ընկա գետնին, զենքը պահեց վրաս: Սաղիդ կգյուլեմ, ինչքան փող, ոսկի ունեք տվեք: Նկատեց, որ ականջներիս օղեր է կախած, հանել տվեց: Ու այդ աղմուկի վրա, ամուսինս սենյակից եկավ մուտքի մոտ, ու զենքը պահեց ամուսնուս վրա, նրա մատի ոսկյա մատանին հանել տվեց, հետո սկսեց շարունակել սպառնալիքները, թե փողերը տվեք, ես գիտեմ դուք շատ փող ունեք: Ամուսինս նրան ասեց, որ տանը փող չունենք, օրվա աշխատած փողը գարաժում է, ու ամուսնուս զենքի սպառնալիքով տարավ գարաժ, սեյֆից հանել տվեց 500 հազար դրամը, վերցրեց ու դիմեց փախուստի»:

Շարունակությունն` այստեղ: