Գյումրի-Մարմաշեն ճանապարհի 7-րդ կմ-ին oգոստոսի 22-ին' ժամը 08.40-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1967 թ. ծնված Արծրուն Մկրտչյանին:

Ինչպես տեղեկացնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, Արծրուն Մկրտչյանը տեղում մահացել է։

Կատարվում է քննություն: