ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը հետեւել է ՄԱԿ-ի շտաբներին եւ ՄԱԿ-ին առընթեր Եվրամիության առաքելությանը: Այս մասին գրել է Spiegel-ը' հղում կատարելով Էդուարդ Սնոուդենի փաստաթղթերին: Ինչպես գրում է պարբերականը, 2012 թվականի ամռանը ամերիկյան հատուկ ծառայությունները թափանցել են ՄԱԿ-ի տեսակոնֆերանսների ներքին համակարգ ու կոտրել գաղտնագրերը: Հատուկ ծառայությունները նաեւ հետեւել են նաեւ Եվրամիության առաքելության գրասենյակին' մինչեւ նրանց տեղափոխվելը այլ շենք: