Դամասկոսում քիմիական զենքի կիրառման վերջին դեպքից հետո Բաշար Ասադն իր առաջին հարցազրույցն է տվել ու անհեթեթություն անվանել Սիրիայի կառավարության կողմից զանգվածային ոչնչացման նպատակով քիմիական զենքի կիրառման մեղադրանքները:

Նա նաև վիրավորական է համարել ԱՄՆ-ի ու մյուս երկրների կողմից այս կապակցությամբ իրեն ներկայացրած մեղադրանքները: Նա հայտնել է, որ այս հարցը կկարգավորվի` Սիրիա հրավիրված ՄԱԿ-ի փորձագետների տրամադրած եզրակացությունը լուսաբանելուց հետո:

Բաշար Ասադը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարրունակում է նույն սցենարով է պատերազմ հրահրել ու սկսած Վիետնամի ժամանակներից մինչև մեր օրերը նույն կերպ է գործում ու նրան կրկին ձախողում է սպասվում: