Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում գրանցվել է զինծառայողների զանգվածային թունավորման դեպք: Միջադեպը տեղի է ունեցել Էգեյան ծովին սահմանակից Մանիսա նահանգի Քըրքաղաչ շրջանում գտնվող Ժանդարմերիայի ուսումնական գնդում, ուր թունավորվել է մոտ 300 զինծառայող: Գրում է 168.am-ը:

Ընթրիքից հետո նրանք ունեցել են սրտխառնոց, փսխում ու բարձր ջերմաստիճան և դիմել են բժիշկների օգնությանը: Նրանց տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ: Չի բացառվում, որ թունավորվածների քանակը կարող է աճել՝ հաշվի առնելով այն, որ տվյալ գնդում ծառայում է 5000 մարդ: