Օգոստոսի 26-ին, ժամը 09.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյանց պողոտայի թիվ 39/9 շենքի բնակարաններից մեկի ննջասենյակի դռան փականը խափանվել է, ներսում 1 տարեկան երեխա կա. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: